Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

21:19 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Նանսենի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

← Վերադառնալ ցուցակին