Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում

08:12 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 30-րդ փողոցի թիվ 27 տան անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել` 04:05-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին