Նորություններ

Պատահարներ

Հրդեհի հետևանքով տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ այրվել են

08:20 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի 2-րդ նրբանցքի 1-ի տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:24-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 90 քմ և տանիքում կուտակած մոտ 4 խմ փայտաթեփ:

← Վերադառնալ ցուցակին