Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին

08:05 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ)՝ վնասելով գազատար խողովակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին