Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը

07:39 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքացի Վ. Ֆ.-ին պատկանող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:16-ին, մարվել՝ 02:19-ին:

Այրվել են երեսապատման շերտը՝ մոտ 40 քմ, առաստաղը՝ մոտ 20 քմ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ  և արգելաթափքը:

 

← Վերադառնալ ցուցակին