Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

08:08 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ Նիգավան գյուղի սկզբնամասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.):

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենան բետոնով բեռնված արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին