Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Շամլուղ քաղաքում. տուժածներ չկան

16:47 / 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի Բուղաքար թաղամասի թիվ 20 տան մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուղաքար թաղամասի թիվ 20 տան բակում այրվում է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:40-ին, մարվել՝ 08:50-ին:

Այրվել է 6 տոննա կուտակած անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին