Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ (լրացված)

10:22 / 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին, ժամը 06:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 15-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Չ., ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել ուղևորին՝ Գ. Խ.-ին (ծնված 1985 թ.), և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին