Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին. կան տուժածներ

22:30 / 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16։52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան  (վարորդը` Հ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և 2 ուղևոր քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին և ուղևորներ Կ. Մ.-ին (ծնված 1956 թ.) և Է. Ս.-ին (ծնվ.1978թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են  ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին