Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նար Դոսի փողոցում. տուժածներ չկան

08:30 / 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նար Դոսի փողոցում գտնվող խանութներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար Դոսի փողոցի թիվ 53 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:06-ին, մարվել՝ 00:15-ին:

Այրվել են փայտե դռների խանութը՝ մասամբ (10 քմ գույքով) և ավտոմեքենաների նստատեղերի վերանորոգման սրահը՝ ամբողջությամբ (10 քմ գույքով)։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին