Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կա տուժած

09:34 / 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Դ. Ա.) և «Mercedes» (վարորդը՝ Վ. Վ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Ֆ.-ին (1975 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

← Վերադառնալ ցուցակին