Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

17:54 / 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Շահումյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 15:45-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին