Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ

08:00 / 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թիբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող հատվածում ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «KIA K2700» մակնիշի ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին