Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

18:27 / 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15:36-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Խոհանոցի հատակին ընկած է եղել քաղաքացի Լ. Ա.-ն (1940 թ.):

Փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Լ. Ա.-ին, ով հոպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
 

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 10-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Մ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին