Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է ձորակը. կա տուժած

22:20 / 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 10 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Մ. Խ., 1969 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Խ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ձորակից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

← Վերադառնալ ցուցակին