Նորություններ
Պատահարներ
Հրդեհ տան տանիքում. տուժածներ չկան
08:44 / 07.01.2019

Հունվարի 7-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:26-ին, մարվել՝ 04:41-ին:
Այրվել են Ս. Ղ.-ի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ հատված): Տուժածներ չկան: