Նորություններ
Պատահարներ
Այրվել է անասնակեր
22:25 / 07.01.2019

Հունվարի 7-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում փայտ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել՝ 21:21-ին:
Կալինինի փողոցի 183-րդ հասցեում գտնվող ավտոտնակում այրվել է շինափայտ և կուտակած անասնակեր (մոտ 100 կգ):