Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հերացի-Շարիմանյան փողոցների խաչմերուկում

07:36 / 10.01.2019

Հունվարի 9-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հերացի-Շարիմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Honda Fit» մակնիշի, ճամփեզրին կայանած «Mercedes C» մակնիշի և «Nissan Primera» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Honda Fit» մակնիշի ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Գ.-ին (ծնված 1989 թ․), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան։

 

← Վերադառնալ ցուցակին