Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

22:53 / 11.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի 7 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:36-ին, մարվել՝ 20:45-ին:

«Ford Mondeo» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Կ. Ա.) շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսե դետալները և մարտկոցը, ջերմահարվել՝ 1 անիվ:

 

← Վերադառնալ ցուցակին