Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին

07:53 / 12.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 17:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի 25 հասցեում գտնվող Մեր աշխարհ ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Samant մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավոիչ ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին