Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում. կա տուժած

07:50 / 12.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի թիվ 3/1 հասցեում գտնվող Ծիրանի այգի ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Mercedes SL մակնիշի ավտոմեքենան վարորդը՝ Ս. Ա., ծնված 1978 թ. դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին