Նորություններ

Պատահարներ

Հրդեհ փայտյա և երկաթյա իրերի արտադրամասում

08:07 / 12.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 01:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող «Գործ 555» ՓԲԸ-ի (փայտյա և երկաթյա իրերի արտադրամաս) տարածքում այրվել է սանհանգույցի տանիքը (մոտ 15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:36-ին, մարվել՝ 02:59-ին:

← Վերադառնալ ցուցակին