Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

07:56 / 12.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 23:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Շ.-ին (ծնված 1962 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունվարի 11-ին, ժամը 15:00-ին «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ժ. Ա.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին