Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

16:52 / 12.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 12-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 12-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Շ. և 3 ուղևոր):

← Վերադառնալ ցուցակին