Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ամրացրել են կոնստրուկցիոն տարրերը

08:10 / 12.01.2019

Հունվարի 11-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 209 շենքի տանիքի կոնստրուկցիոն տարրերը (մոտ 6 մ) պոկվել են և կախվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ամրացրել կոնստրուկցիոն տարրերը (մոտ 10 մ) և քաղաքապետարանի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել մոտ 15 մ հատված:

← Վերադառնալ ցուցակին