Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

22:12 / 12.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ երկու քաղաքացի գնացել են Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի հյուսիսարևելյան հատվածի ձորակը և ինքնուրույն չեն կարողանում ետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորակի քարանձավային հատվածից դուրս են բերել Ս. Ա.-ին (ծնված 2003 թ.), Է. Ն.-ին (ծնված 2004 թ.) և ուղեկցել Սանահին-Սարահարթ թաղամաս:

← Վերադառնալ ցուցակին