Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:40 / 13.01.2019

Հունվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, Լուսաձոր գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, գյուղին հարակից անտառամերձ գոտում՝ 5 հա մացառուտ, Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ, «Ղալի Քար» կոչվող հանդամասում՝ մոտ 3000 քմ, Բերդ քաղաքից դեպի Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 12 հա, Սևքար գյուղի սկզբնամասում` մոտ 7 հա, Սարիգյուղ գյուղում` մոտ 2500 քմ, Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասում՝ դպրոցի մոտակայքում` մոտ 20 հա, Չորաթան գյուղում` մոտ 3 հա, Նորաշեն գյուղում` մոտ 6 հա, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին