Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ուրասար գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է

08:18 / 13.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 01:24-ին: Ամբողջությամբ այրվել են Գ. Թ.-ին պատկանող տունը և կից խորդանոցը (մոտ 84 քմ):

← Վերադառնալ ցուցակին