Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

22:19 / 13.01.2019

Հունվարի 13-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ու ուղևորը (Հ. Ե., ծնված 1997 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին