Նորություններ

Պատահարներ

Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ. փրկարարները դեպքի վայրում են

07:50 / 13.01.2019

Հունվարի 12-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում` սահմանային գոտում, այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ 00:33-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ:

Այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին