Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:35 / 14.01.2019

Հունվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 800 քմ, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում մոտ 3 հա խոտածածկույթ, Գետահովիտ գյուղում՝ մոտ 1000 քմ, Ակնաղբյուր գյուղի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Դիտավան գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում՝ մոտ 4 հա, Գորիս քաղաքի Նոր Վանքի Տափ թաղամասի մոտակայքում` սարալանջին՝ մոտ 60 հա, Ճակատեն գյուղի հարակից տարածքում՝ մոտ 1 հա, Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում՝ մոտ 10 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վարդանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 6-րդ դպրոցի մոտակայքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին