Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

09:56 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 141 շենքի մոտակայքում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային անհրաժեշտ է քարշակող ավտոմեքենա:

Ժամը 03:12-ին հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին