Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

08:30 / 14.01.2019

Հունվարի 13-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Խ. Գ., ծնված 1982 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատար (վարորդը՝ Ռեզա Ռոզջանք Վաշիրի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Ո.-ն (ծնված 1990 թ.) և Լ. Գ.-ն (ծնված 2011 թ.), հոսպիտալացվել են Մեղրիի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Խ. Գ.-ի դին, հանձնել Մեղրիի ԲԿ-ի աշխատակիցներին, հոսանքազրկել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին