Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը. տուժածներ չկան

11:45 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրևանդի 40-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:48-ին, մարվել՝ 09:12-ին:

Ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով (40 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին