Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ. տուժածներ չկան

08:45 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 29 կմ-ին ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Կ., ծնված 1991 թ.) կողաշրջվել է և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին