Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

08:58 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 03:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության շենքի ետնամասում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 30 հասցեում այրվում է կայանած «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:18-ին, մարվել՝ 03:21-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ: Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին