Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:00 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Գ.-ին (ծնված 1952 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 2 նրբանցքի 12-րդ շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 11-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (շենքի վերելակն անսարք է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Բ.-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 01:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում ձախ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերով հայտնաբերել Կ. Ս.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Կ. Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին