Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան

08:39 / 14.01.2019

Հունվարի 13-ին, ժամը 23։21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Չինարի ծառ» կոչվող հատվածում, ավտոմեքենան սահել է և մասամբ կախվել դեպի ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սերո Խանզադյան փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1994 թ.) սահել է դեպի ձորը։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին