Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

08:41 / 14.01.2019

Հունվարի 14-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 3/1 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, շտապօգնության բժիշկը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից դուրս են բերել Հ. Գ.-ին (ծնված 1990 թ.):

***

Հունվարի 14-ին, ժամը 00:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքում քաղաքացիներն արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակից դուրս են բերել Ա. Հ.-ին (ծնված 1965 թ.) և Ա. Վ.-ին (ծնված 2003 թ.):

← Վերադառնալ ցուցակին