Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

22:05 / 10.02.2019

Փետրվարի 10-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ղ. և 6 ուղևոր):

← Վերադառնալ ցուցակին