Նորություններ

Պատահարներ

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

08:21 / 10.02.2019

Փետրվարի 10-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:18-ին, մարվել՝ 04:18-ին:

Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին