Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ծխատարում

19:44 / 10.02.2019

Փետրվարի 10-ին, ժամը 18:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆիդայինների փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Վ. Մ.) ծխատարում:

Հրդեհը մարվել է ժամը 18:50-ին: Այրվել է ծխատարի փայտյա երեսապատումը՝ մոտ 8 քմ:

← Վերադառնալ ցուցակին