Նորություններ

Պատահարներ

Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է (լրացված)

14:14 / 10.02.2019

Փետրվարի 10-ին, ժամը 11:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի է:

← Վերադառնալ ցուցակին