Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:29 / 10.02.2019

Փետրվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2/2 շենքին հա­րակից տարածքում այրվել է 3000 քմ, Տարոն-3 թաղամասի թիվ 1/1 քոթեջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

 

← Վերադառնալ ցուցակին