Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

08:49 / 11.02.2019

Փետրվարի 10-ին, ժամը 23:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 32/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին