Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

08:57 / 11.02.2019

Փետրվարի 11-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 5/8 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:05-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են Volvo մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

← Վերադառնալ ցուցակին