Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում. տուժածներ չկան

23:40 / 11.02.2019

Փետրվարի 11-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 շենքի վերելակի հորանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:51-ին, մարվել՝ 22:00-ին:

Ամբողջությամբ այրվել է բեռնատար վերելակի խցիկի փայտե երեսպատումը՝ մոտ 10 քմ։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին