Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

22:14 / 12.02.2019

Փետրվարի 12-ին, ժամը 21:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհի 1-ի կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մ. Մ.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը, դադարեցրել «Opel» մակնիշի մեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին