Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

08:02 / 13.02.2019

Փետրվարի 12-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր) արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հանքավան գյուղի վերջնամասում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 12-ին, ժամը 15։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «УАЗ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր): 

← Վերադառնալ ցուցակին