Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

20:18 / 13.02.2019

Փետրվարի 13-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.) արգելափակվել է Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 13-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ջամշլու ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Շ.):

← Վերադառնալ ցուցակին